Արցախի Շոշ գյուղի եկեղեցին բարեկարգվում է․ օծվել է եկեղեցու խաչը
Արցախի Շոշ գյուղում թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օծվեց Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչը:
Եկեղեցու բարերարությունը ստանձնել է Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը: Հարակից տարածքը բարեկարգելուց հետո Շոշի Սուրբ Աստվածածինը կգործի: