Արցախում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի. իրադրությունը լարված է. Արցախի ՊՆ
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն:
Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։