Դուք չգիտեք` ես ո՞վ եմ. Լեոնարդո Դի Կապրիոյին չեն ճանաչել (լուսանկարներ)
Հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն այնպես հաջող էր կերպարանափոխվել Հալոուինի տոնին, որ անվտանգության աշխատակիցները հրաժարվել են նրան ակումբ թողնել:
«Դուք ինչ է ինձ չե՞ք ճանաչում,-զարմացել է դերասանը,-ես Լեոն եմ, Լեոն»,-ասել է նա:
Ի վերջո, բարկացած Դի Կապրիոն հանել է դիմակը և բղավել. «Ես Լեոնարդո Դի Կապրիոն եմ, գրողը տանի»: