«Անկանոն շարժվում էր ջրի տակ». Էդվարդ Նորթոնը՝ Լեոնարդո Դի Կապրիոյի կյանքը փրկելու մասին
Դերասան Էդվարդ Նորթոնը Ջոնաթան Ռոսի հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչպես է փրկել Լեոնարդո Դի Կապրիոյի կյանքը 2010 թվականին Հալապագոսյան կղզիներում նկարահանման հրապարակում: Նորթոնի խոսքով՝ նրանք զբաղվել են ստորջրյա լողով օվկիանոսագետ Սիլվի Էրլի հետ: «Երբ դեպի մեզ էին լողում բծավոր կատվաձկները, նա լողում էր նրանց հետևից, որպեսզի լուսանկարեր նրանց»,- Նորթոնի խոսքերը մեջբերում է Mirror-ը:
Նորթոնը նշել է, որ վաղ տարիքից զբաղվել է դայվինգով, և հասկացել է՝ ժամանակն է, որ իրենք ափ դուրս գան, ինչպես նաև նկատել է, որ Դի Կապրիոն սկսել է անկանոն շարժվել: «Կարող էր վերջանալ նրա թթվածինը, գրեթե այդպես էլ եղավ»,- պատմել է Նորթոնը:
Ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսը մի քանի տարի առաջ նկարագրել է այդ դեպքը, սակայն նշել է, որ Դի Կապրիոյի մոտ տեղի է ունեցել թթվածնի արտահոսք, և նա իբր կորցրել է գիտակցությունը: