Հարսանիքի փո՞րձ. Լեոնարդո Դի Կապրիոյի հարսնացուն անզուգական կրեմագույն մետաքսով
Բարձրաշխարհիկ Հոլիվուդի անցած հանգստյան օրերի գլխավոր իրադարձություններից մեկը Լոս Անջելեսում Gucci ապրանքանիշի կողմից կազմակերպված LACMA Art + Film Gala երեկոն է: Չնայած, որ միջոցառմանն Ա-ցուցակի աստղերի պակաս չկար, այնուամենայնիվ, երեկույթին բոլորի հայացքներն ուղղված էին դեպի Լեոնարդո դի Կապրիոյի սիրելին:
Մինչ նրա հայտնի զուգընկերը փրկում է մոլորակը գլոբալ բնապահպանական աղետից, Կամիլան փայլում է ճերմակ մետաքսե մինիմալիստական զգեստով և նման է ժամանակակից հարսնացուի: Հմայիչ դետալ է երիտասարդ դերասանուհու մեջքի հսկայական սև բանտը:
Կերպարը հաճելի մտքեր է առաջացնում հնարավոր ապագա պսակադրության մասին…