ԼՂ-ում ժառանգության պահպանությունը քննարկման նյութ է եղել Մակրոնի, Փաշինյանի եւ Ալիևի հանդիպման ժամանակ. դեսպան
Ֆրանսիան գտնում է, որ անհրաժեշտ է Ղարաբաղում գտնվողն ժառանգության հարցով զբաղվել եւ այդ թեման ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ անդրադառնալով Արցախում ժառանգության պաշտպանության հարցում Ֆրանսիայի պշտոնական դիրքորոշմանը:
«Մեր երկրի նախագահն արտահայտվել է եւ ասել, որ մենք հույս ունենք, որ մեր ջանքերը արդյունք կտան եւ կկարողանանք աջակցել, որ այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ ի վերջո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կարողանա իրականանալ: Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում:
Իհարկե, դա բոլորովին այսօրվա թեմային չի վերաբերում, քանի որ նորարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի նպատակն է Հայաստանում ժառանգության վերականգնման ու այդ ոլորտի մասնագետների վերապատրաստմանը:
Ֆրանսիան մեծապես գիտակցում է ԼՂ-ում ժառանգության պահպանության կարեւորությունը: Դա քննարկման նյութ է եղել Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 4-ին:
Մենք կարծում ենք, որ լավագույն ձեւաչափը ԼՂ-ում ժառանգության վերաբերյալ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձեւաչափն է: Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավվի այս հարցում»,-ասաց նա: