Արցախում հրադադարի հերթական խախտումն է արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի ռեժիմի հերթական խախտումն են արձանագրել։ Այս մասին նշվում է Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության տեղեկագրում։
Ըստ աղբյուրի՝ հրադադարն այս անգամ խախտել է հայկական կողմը։ Զոհեր և վիրավորներ չկան։ Նշենք, որ ապրիլի 15-ին ադրբեջանական կողմը Մարտակերտի հատվածում փորձել էր խախտել չեզոք գոտին և առաջ գալ։
Ինչպես նշվում է Արցախի ինֆոշտաբի հայտարարության մեջ՝ խաղաղապահ առաքելության ջանքերի շնորհիվ հակառակորդը վերադարձել է ելման դիրքեր։