Արցախի տարբեր բնակավայրերում առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել
«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել հանրապետության տարբեր բնակավայրերում:
«Ուստի հորդորում ենք բաժանորդներին՝ համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից:
Հնարավորն արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- ասված է հաղորդագրության մեջ: