Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։
Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- նշվում է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ։