Արցախում գազամատակարարումը դեռ չի վերականգնվել
Արցախում գազամատակարարումը դեռ չի վերականգնվել: Այս մասին մարտի 17-ին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
Այլ մանրամասներ նա չկարողացավ հայտնել։
Հիշեցնենք, որ Արցախի տեղեկատվական շտաբը երեկ հայտնել էր, որ Ադրբեջանը սկսել է Հայաստանից Արցախ գազատարի նորոգումը, եւ ակնկալվում է, որ մարտի 8-ին դադարեցված գազամատակարարումը կվերականգնվի ամենակարճ ժամկետներում։