Ադրբեջանի իշխանությունները կառուցում են օկուպացված հայկական Շուշին
Ադրբեջանի իշխանությունները սկսել են կառուցել օկուպացված հայկական Շուշին։
APA-ի հաղորդմամբ՝ մրցույթ է հայտարարվել քաղաքում առաջին բնակելի համալիրի կառուցման համար։ 6-բլոկանոց բնակելի համալիրը բաղկացած կլինի 24 շենքից։ Մրցույթն անցկացվում է առաջին երկու բլոկերի կառուցման համար։ Բնակելի համալիրը կառուցվելու է 8 հա տարածքի վրա՝ քաղաքի վերին մասում՝ հայտնի «Իրական» դպրոցի մոտ (հայկական հայտնի ուսումնական հաստատություն-խմբ․)։