Հազարից ավելի Վրաստանի քաղաքացիներ Ուկրաինայից վերադարձել են հայրենիք
![](/timthumb.php?src=disc/08-03-22/c540cf3242223317c9dc250f534a9f2d.jpg&w=450)
Հազարից ավելի Վրաստանի քաղաքացիներ Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով վերադարձել են հայրենիք, այս մասին հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։
Վրաստանի կառավարության անունից դեսպանատների օգնությամբ քաղաքացիներին Ուկրաինայից տեղափոխում են մոտակա երկրներ, որտեղից էլ նրանց տեղափոխում են Վրաստան։
Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունը, Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը և Լվովում հյուպատոսական գրասենյակը շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով։
Ակտիվորեն աշխատում են նաև Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները Ռումինիայում, Լեհաստանում, Մոլդովայում և Հունգարիայում։