Ռուս խաղաղապահները Ղարաբաղում տեղանքը պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքներ են իրականացրել
Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության ապահովման նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի զինվորականները շարունակում են տեղանքի՝ պայթուցիկ օբյեկտներից մաքրմանն ուղղված աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Խաղաղապահ ուժերի սակրավորները մեկ օրվա ընթացքում Մարտակերտի շրջանում հայտնաբերված 21 պայթուցիկ սարք են ոչնչացրել։
Հայտնաբերված պայթունավտանգ առարկաների վնասազերծումն իրականացվել է անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ։