2021-ին Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա
2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա, որից 734 տղա, 729 աղջիկ:
Արցախի Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1337 երեխա, որից 660 տղա, 677 աղջիկ: Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ:
Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ծնվել են 3 երեխա (3 տղա)։ ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 78: Արդյունքում ԱՀ-ում 2021 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1541 երեխա, որից 779 տղա, 762 աղջիկ: