Արցախում էլեկտրամատակարարման պարբերական անջատումները տեխնիկական խնդիրներով են պայմանավորված․ նախարարություն
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով, որոնց բացահայտման ու վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։
«Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և հավաստիացնում, որ հնարավորինս արվում է անջատումներից խուսափելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրությունում: