Քանյե Ուեսթը հրապարակել է Քիմ Քարդաշյանի հետ նամակագրությունը
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակել է իր նախկին կնոջ՝ գործարար Քիմ Քարդաշյանի հետ նամակագրությունը։ The Independent-ը հրապարակել է նրա բամակագրության սքրինշոթները, որոնք այժմ ջնջվել են։
Երաժիշտը հաղորդագրություն է հրապարակել, որում Քարդաշյանը քննադատում է նրան իր սիրելիի՝ կատակերգու Փիթ Դևիդսոնի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով։ «Դու ստեղծում ես վտանգավոր և սարսափելի մթնոլորտ։ Եթե ինչ-որ մեկը վնասի Փիթին, դա քո մեղքն է լինելու»,- գրել է հեռուստաաստղը։
Նամակագրության մեջ Քարդաշյանը նաև հարցրել է նախկին ամուսնուն, թե ինչու է նա հրապարակում իրենց անձնական զրույցները։ «Որովհետև ես քո ամենամեծ երկրպագուն եմ: Թող բոլորն իմանան»,- պատասխանել է Ուեսթը: