Ալիևը կնոջ հետ Արցախում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ այցով գտնվում է գրավյալ Ակնայում։ Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Ակնան թշնամուն հանձնվեց 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ հայտարարությամբ, որի տակ ստորագրեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։