Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է
Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների թվում են նաև երեխաներ։ Կատարվել է 142 թեստավորում։
Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ արձանագրվել է մահվան դեպք 1։ Այս պահին ստացիոնար բուժվողների թիվը 31 է։
2022 թվականին կատարվել է 3086 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 506 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 18 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: