ԱՀԿ. Եվրոպան այժմ մտնում է պանդեմիայի «հավանական վերջնախաղ»
Եվրոպան այժմ մտնում է պանդեմիայի «հավանական վերջնախաղ», որտեղ կորոնավիրուսի հետեւանքով մահերի թվիը դուրս է գալիս պլատո։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն, փոխանցում է AP-ը։
Նրա խոսքով՝ Եվրոպայի երկրները «բացառիկ հնարավորություն» ունեն COVID-19-ը վերահսկողության տակ դնելու համար։
«Այս խստացված պաշտպանության շրջանը պետք է դիտարկվի որպես հրադադար, որը կարող է մեզ բերել կայուն խաղաղություն»,- ասել է նա։
Կլյուգեն նշել է, որ նույնիսկ եթե մեկ այլ տարբերակ հայտնվի, Եվրոպայի առողջապահական մարմիններն ի վիճակի կլինեն այն պահել վերահսկողության տակ՝ պայմանով, որ իմունիզացիայի միջոցառումները կշարունակվեն՝ հանրային առողջության այլ միջոցառումների հետ մեկտեղ:
Նա նշել է, որ դա պահանջում է «պատվաստանյութերի փոխանակման կտրուկ եւ անզիջում ընդլայնում սահմաններից դուրս»։ Կլյուգեն հավելել է, որ պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս բոլորի համար: Գիտնականները բազմիցս զգուշացրել են, որ եթե աշխարհի բնակչության մեծ մասը չպատվաստվի, COVID-19-ի հետագա տարածումը կնշանակի, որ այն կարող է մուտացիայի ենթարկվել եւ դառնալ էլ ավելի մահացու եւ վարակիչ։