Արցախում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան
Արցախի Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Ներպետական ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Տեղ-տեղ առկա է մերկասառույց՝ ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։