Ո՞ւր եք գնում, հարգելի մեր քաղաքացիներ, մնացեք, վայելեք ձեր ընտրությունը. Քոչարյանն արտագաղթի մասին
Կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, իսկ այս տարվա ընթացքում աղքատության թիվը միայն աճել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Միայն սա բավարար է ասելու համար, որ ոչինչ չեք արել: Միգուցե փորձել ենք, բայց ըստ էության, որեւէ արդյունքի չեք հասել: Աղքատության թիվը 27-30 տոկոս կլինի: Այս նույն պարագայում շեշտակի աճել է պաշտոնյաների, պետական ծառայողների վերնախավի բարեկեցությունը: Անամոթ ձևով պարգեւավճարները շարունակում են գոյություն ունենալ, եւ մենք տեսնում ենք, թե ինչ ծախսեր են արվում թիկնապահների, դաչաների, լիմուզինների, պադավատների, պրեմիաների, ճոխ ճմփորդությունների համար: Մի նախադասություն կա՝ քեֆ ժանտախտի ժամանակ: Այդպիսի տպավորություն ինձ մոտ թողնում այս ամենը: Ակնհայտ է, որ աղքատների ու հարուստների միջեւ բեւեռացումը միայն խորացել է այս տարվա ընթացքում»,-ասաց նա:
Քոչարյանը հայտարարեց, որ Կովիդի դեմ պայքարը կատարյալ ձախողում էր. «Այս իշխանությունը հայտարարել է, որ ժողովուրդը բացարձակ արժեք է, բայց այդ բարձրագույն արժեքը փախչում է քո երկրից: Ի՞նչ ես անում, այդ բարձրագույն արժեքը քո երկրում պահելու համար: Եթե չեմ սխալվում, 9 ամսվա արդյունքներով 103 մարդ լքել է երկիրը: Բալանսը բացասական է, եւ մոտ 34 հազար ընդունել են ՌԴ քաղաքացիություն: Դո մորավորապես Աբովյան քաղաքն է: Պատկերավոր ասած, մեկ քաղաք ընդունել է այլ երկրի քաղաքացիություն:
Երկրից գնում են ոչ միայն նրանք, որոնք ընդդիմադիր են, այլ միգուցե ավելի մեծ քանակով գնում են նրանք, որոնք քվեարկել են այս իշխանության համար: Ո՞ւր եք գնում, հարգելի մեր քաղաքացիներ, մնացեք, վայելեք ձեր ընտրությունը: Ինչո՞ւ եք մեզ թողնում ձեր կողմից սիրված իշխանությունների հետ: Երեւի իրավունք ունենք այդպիսի հարց տալ»,-ընդգծեց նա: