Ռուս խաղաղապահները շուրջօրյա ռեժիմով խաղաղության պահպանման հարցով խնդիրներ են իրականացնում ԼՂ-ում
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն իրականացնում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի եւ ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերահսկման հարցով խնդիրները, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Անցած մեկ ամսվա ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, առանձին միջադեպերը տեղում լուծվել են համատեղ եռակողմ ջանքերով։
Ռուսական ինժեներա-սակրավորական ստորաբաժանումները ականազերծել են շուրջ 5 հա տեղանք եւ օբյեկտներ, ինչպես նաեւ ոչնչացրել մոտ 20 չպայթած զինամթերք։ Դրանից հետո խաղաղապահները շուրջ 30 այց են կատարել՝ ապահովելու գյուղատնտեսական եւ վերանորոգման-վերականգնողական աշխատանքների անվտանգությունը։
Հրադադարը ռեժիմը, իրավիճակը վերահսկելու եւ սադրիչ գործողությունները կանխելու նպատակով ռուսական խաղաղապահ զորախմբի շարժական խմբերը 66 անգամ պարեկություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի ողջ երկայնքով։ 400-ից ավելի ուխտավորների խաղաղապահներն ուղեկցել են Ամարասի եւ Գանձասարի վանքեր։
Ապահովվել է Ադրբեջանի 73 ավտոշարասյունների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով հյուսիսային եւ հարավային ուղղություններով։
Խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները որակյալ օգնություն են ցուցաբերել տեղի ավելի քան 1000 բնակիչների։
Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների մասնակցությամբ 11 մարդասիրական ակցիա են իրականացրել ներքին տեղահանվածներին եւ կարիքավոր ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար։ Շուրջ 3 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Սոկոլովը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները Լաչինի միջանցքով ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի չորս շարասյուններ՝ երկուսը հյուսիսային եւ երկուսը հարավային ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2 326,6 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1 937 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 26 հազար պայթուցիկ առարկա։ Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելուն ուղղված ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ»,-հավելել է Սոկոլովը։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդիրները՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների։