Արցախի կառավարությունը անվճար ավտոբուսներ կտրամադրի զոհվածների հարազատներին՝ հունվարի 7-ին Արցախից Եռաբլուր այցի համար
Հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ ԱՀ կառավարությունն անվճար ավտոբուսներ է ապահովելու զոհվածների հարազատների համար, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելեն Եռաբլուր ու վերադառնան, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ուստի, բոլոր ցանկացողները պետք է մինչև դեկտեմբերի 29-ը զանգահարեն ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին (119, 047119119)՝ նախօրոք գրանցվելու համար», - գրել է Արտակ Բեգլարյանը։