Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարը մասնակցել է «Աշխարհագրական թելադրությանը»
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը, ինչպես նաեւ ավելի քան 50 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում մասնակցել են «Աշխարհագրական թելադրություն» միջազգային կրթական ակցիային։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Թելադրության անցկացման համար հարթակը տեղակայվել էր Ստեփանակերտի մերձակայքում գտնվող զինվորական քաղաքի տարածքում դաշտային ակումբի հիման վրա։ Ակցիայի մասնակիցները թեստավորման տեսքով պատասխանեցին 40 հարցի։ Հարցերը տարբեր աստիճանի դժվարության էին եւ ներառում էին կերպարավոր մտածողության, համակարգային տրամաբանության եւ խորագիտակության հետ կապված առաջադրանքներ:
Միջոցառման ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ ավագ լեյտենանտ Իգոր Գորյաչովը պատասխանել է հաղորդավարի՝ թելադրության վերաբերյալ հարցերին։
«Մենք ողորմության առաքելություն ենք իրականացնում տեղի բնակչության եւ աշխարհում բնակեցման համար...»,- ասել է Ի.Գորյաչեւը։
«Աշխարհագրական թելադրություն»-ը 2015 թվականից ամեն տարի կազմակերպվում է Ռուսաստանի աշխարհագրական ընկերության կողմից։ Դրա հիմնական նպատակն է մասսայականացնել աշխարհագրական գիտելիքները եւ ընդլայնել ակցիայի մասնակիցների մտահորիզոնը։