ԱՄՆ-ն և Եվրոպան անարդար մեթոդներ են կիրառում ՌԴ-ի և Չինաստանի նկատմամբ. Լավրով
Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև Արևմուտքի` համաշխարհային շուկաներում նոր սահմանափակումներ մտցնելու փորձերը, հակասում են Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Մենք կողմ ենք, որ մրցակցությունն արդար լինի: Այս իրավիճակում անարդար մեթոդներ են կիրառվում ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության դեմ: ԱՄՆ-ի և, ցավոք, նրանցից օրինակ վերցրած Եվրոպայի` տեղի-անտեղի սահմանափակումներին դիմելու փորձերը, որոնք ուղղված են մրցակիցների դիրքերի խարխլմանը, ինչպես նաև համաշխարհային շուկաներում արհեստական սահմանափակումներ մտցնելը, որոնք հակասում են ԱՀԿ-ի նորմերին, այդ ոլորտից է», - ասել է Լավրովը։