Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ օրում ականազերծվել է 15 հա տարածք, 3 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առաջադրանքների կատարումը. խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում:
Ինչպես ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգումը:
Հումանիտար արձագանքման կենտրոնի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Վերջին մեկ օրում մաքրվել է 15 հեկտար տարածք, 3 կմ ճանապարհ, հայտանաբերվել է 5 պայթյունավտանգ առարկա, ստուգվել 7 շինություն:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1785 հա տարածք, 552 կմ ճանապարհ, 1625 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 կառույց, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 361 պայթյունավտանգ առարկա: