«Իմ անսահման սերը». Նունե Եսայանն ընտանեկան լուսանկար է հրապարակել
Երգչուհի Նունե Եսայանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է որդու ու դստեր հետ։ Նունե Եսայանը գրկել է դստերը, իսկ մեկնաբանություններում գրել է. «Իմ անսահման սերը»։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրանց. «Բոլորդ գեղեցիկ եք», «տաղանդավոր մարդկանց գեղեցիկ ընտանիք»։
Օրերս հրապարակված կադրում երգչուհին պատկերված էր բեմում։ Նա կրում էր երկարափեշ, երեկոյան զգեստ։ Նունե Եսայանն արձակել էր վարսերը, նախընտրել նուրբ շպար։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «20 տարի անց։ Նույն բեմում, նույն հագուստով, նույն ընկերներիս նախաձեռնությամբ»։