Նեթանյահուի պպզած եւ, հավանաբար, բնական կարիք հոգացող արձանը տեղադրվել է Թել Ավիվում
Արձանը, որն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պատկերում է պպզած եւ, հավանաբար, բնական կարիք հոգալիս, այսօր առավոտյան՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ, տեղադրվել է Թել Ավիվի Գաբիմա հրապարակում, հայտնում է Jpost-ը:
Ավելի ուշ քանդակը տարել են Թել Ավիվի քաղաքապետարանի տեսուչները, մինչ ոստիկանության աշխատակիցները հարցաքննում էին անցորդներին:
Քանդակի կողքին տեղադրված էր ուտեստեղենով սեղան, որի շուրջ կարելի էր անցորդների տեսնել: Քանդակի հեղինակն անհայտ է:
Սակայն համանման քանդակներ է տեղադրում թելավիվցի նկարիչ Իթայ Զալաիտը: Նա, մասնավորապես, անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին Նեթանյահուի արձանը տեղադրել էր Երուսաղեմի Փարիզի հրապարակում՝ երկրի վարչապետի նստավայրի դիմաց:
Հինգ մետր բարձրությամբ եւ վեց տոննա քաշով բրոնզե արձանը կոչվում էր «Իսրայելական հերոս»: Ոստիկանությունն ավելի ուշ հեռացրել էր արձանը՝ նշելով, որ այն ապօրինի է տեղադրվել առանց թույլտվության եւ անցորդների համար վտանգ է ներկայացնում:
Չորս տարի առաջ՝ կրկին դեկտեմբերի 6-ին, Զալաիտը իրարանցում էր առաջացրել՝ Թել Ավիվի քաղաքապետարանի դիմաց տեղադրելով վարչապետի ոսկե արձանը: