Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց (Տեսանյութ. Ուղիղ)
Անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց։ Նրանք պահանաջում են որևէ լուր հայտնել իրենց որդիների մասին։
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո նրանք բողոքի ակցիաներ էին անում Պաշտպանության նախարարության շենքի, Կառավարության շենքի դիմաց։ Նրանցից մի քանիսին ընդունել է Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները վերջերս ՊՆ-ում հանդիպում էին ունեցել, երի ժամանակ նրանց հորդորել էին մի քանի օր ակցիա չանել և սպասել պատասխանի։