Եֆրեմովի մասնակցությամբ վթարի հետեւանքով մահացածի ընտանիքը չի ընդունել դերասանի ներողությունը
Դերասան Միխայիլ Եֆրեմովի հետ վթարի հետեւանքով զոհված Սերգեյ Զախարովի ընտանիքի անդամները հրաժարվել են ընդունել արտիստի խնդրած ներողությունը։ Այս մասին հայտնում է РБК -ն՝ վկայակոչելով փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկուն։
Փաստաբանը հոլովակի թողարկումից հետո կապ է հաստատել զոհվածի եղբոր եւ Զախարովի կնոջ հետ։ Նրա խոսքով՝ Զախարովի ընտանիքը դիտել է տեսագրությունը, սակայն այդ ներողությունը ուշացած է համարել։
«Ընտանիքից ներողություն խնդրելը դե ֆակտո ընդունված չէ», - հավելել է Դոբրովինսկին:
Նա նշել է, որ ընտանիքի անդամները դատարանի միջոցով հասնելու են արդարության եւ դերասանից ստացված գումարները չեն ընդունի։ Եթե Եֆրեմովը ցանկանում է նպաստել հարբած վիճակում ղեկին նստելուն ուղղված աշխատանքներին, դա իր անձնական նախաձեռնությունն է։