«Ջիգարխանյանն ավելի շատ է տուժել, քան ես». Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ահազանգում է
Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պատմել է, որ նախկին ամուսնուց՝ դերասան Արմեն Ջիգարխանյանից բաժանվելուց հետո վերջիս «կտրվել է աշխարհից»։ Նրա խոսքով՝ բաժանման պատճառով նա կորցրել է հարմարավետ կյանքը, որի մասին երազում էր։
«Մեր բաժանման պատճառով նա ավելի շատ բան է կորցրել։ Կորցրել է իր ամբողջ կյանքը՝ այնքան որակյալ, որն իսկապես ցանկում էր ունենալ եւ վերջապես կարող էր թույլ տալ։ Իսկ իմ բախտն ավելի շատ է բերել։ Ես նախկինի նման շփվում եմ այդ մարդկանց՝ Էդվարդ Ռադզինսկու, Վլադիմիր Բիստրյակովի, պոետ Յուրի Ռիբչինսկու հետ։ Իսկ Արմեն Բորիսովիչը նման հնարավորություն չունի։ Նա կտրված է աշխարհից։ Ոչ ոք չի կարող զանգահարել նրան, եւ նա չի կարող զանգահարել ընկերներից ոչ մեկին։ Նրան հեռախոս չեն տալիս»,- անհանգստանում է Վիտալինան։
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան նաեւ խոստովանում է, որ ինքն ու Արմեն Բորիսովիչը գրեթե երբեք չեն վիճել։ «Ինձ հետ չի կարելի վիճել։ Նախ նա հեշտ է հանդարվում։ Կարող է գոռգոռալ (ոչ միշտ է հասկանալի՝ ինչի պատճառով) եւ 10 րոպե անց, տեսնելով, որ ես մյուս սենյակում եմ եւ չեմ լսում, հարցնում է. «Դու ինչ է, նեղացե՞լ ես»։ Եվ վերջ։ Կարծես ոչինչ չի էլ եղել»,- «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում հիշողություններով կիսվել է Վիտալինան։