«Պետք էր տեսակցել ամուսնուդ». Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային զայրացրել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ պահվածքը
Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան աջակցել է գործարար Յուրի Ռաստյոգինի՝ Արմեն Ջիգարխանյանի բնակարանում թանգարան ստեղծելու գաղափարը։ Մայրաքաղաքի կենտրոնում էլիտար անշարժ գույքը պատկանում է ձեռներեցին եւ դերասանի նախկին կնոջը՝ Տատյանա Վլասովային, որն անհանգստացած է, թե իրեն կարող են զրկել իր օրինական բաժնեմասից։
«Եթե Ռաստյոգինը ցանկանում է բնակարանից թանգարան ստեղծել, դա նրա իրավունքն է։ Նա մասնաբաժին ունի այս ունեցվածքում: Արմեն Բորիսովիչը բնակարանի իր բաժինը վաճառել է Ռաստյոգինին։ Այս գործարքը տեղի է ունեցել առանց իմ մասնակցության։ Արմեն Բորիսովիչի հետ ապրել ենք 17 տարի։ Վլասովան, ով այժմ վրդովված է, պարզապես ստիպված էր գոնե երբեմն այցելել իր օրինական ամուսնուն, որպեսզի տեղյակ լիներ նրա գործերից», - KP.RU-ն մեջբերում է ժողովրդական արտիստի նախկին կրքի խոսքերը։
Ժողովրդական արտիստի երրորդ կինը՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, կշտամբել է իր երկրորդ կնոջը՝ Վլասովային, գույքը բաժանելիս «երկխոսության չգնալու» համար եւ ամեն կերպ խանգարել է ռիելթորներին։
Հին Արբատում բնակելի տարածքը Ջիգարխանյանի և Վլասովայի տունն էր 30 տարի, նրանցից յուրաքանչյուրը բնակարանում մասնաբաժին ուներ: Բայց 2015-ին ամուսնալուծությունից եւ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովկայի հետ հարաբերություններից հետո դերասանը որոշել է իր մասը վաճառել գործարար Ռաստյոգինին՝ պայմանով, որ նա բնակարանում թանգարան ստեղծի։ Երկու տարի անց արտիստը բաժանվեց Վիտալինայից եւ վերադարձավ Արբատ, իսկ գործարարը սիրալիր ժեստ է արել՝ Ջիգարխանյանին հանձնելով իր նախկին ունեցվածքը հավերժ եւ անհատույց օգտագործման։