Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հաստատել է Ջիգարխանյանի մահվան մասին Պետրոսյանի խոսքերը
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, հաստատել է դերասանի մահվան մասին Եվգենի Պետրոսյանի խոսքերը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երգիծաբանի խոսքով՝ Ջիգարխանյանը մահացել է տանջանքների մեջ այն պատճառով, որ «իրեն ոչ ոք չի մոտեցել» եւ անհրաժեշտ ներարկումներ չի արել։
«Այո, իհարկե, Եվգենի Վահանովիչը ճիշտ տեղեկատվություն ունի, ցավոք։ Ես դրա մասին մի քանի տարի ակնարկում էր, որ նա ոչ մեկին պետք չէր։ Պետք էին մեր փողերն ու մեր ունեցվածքը։ Արմեն Բորիսի Ջիգարխանյանը՝ որպես մարդ, ոչ մեկին պետք չէր», - ասել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։
Նա կարծիք է հայտնել, որ արտիստին կարելի էր փրկել կամ գոնե թեթեւացնել նրա վերջին օրերը։