«Լավ է՝ Չունգա-Չանգա չէ». հայտնի է Նյուշայի դստեր անունը
Երգչուհի Նյուշան առաջին անգամ մայր է դարձել նախորդ տարվա նոյեմբերին. երեխաբ լույս աշխարհ է եկել Ամերիկայում, եւ ծննդաբերությունից մի քանի ամիս անց երգչուհին սկսել է աստիճանաբար վերադառնալ աշխատանքին։ Հիմա արդեն նա աշխատում է ամբողջ ուժով…
Նյուշան խնամքով թաքցնում էր դստեր դեմքը, սակայն օրերս նրանց լուսանկարը հայտնվել է ամսագրի շապիկին։ Սակայն դա չի զարմացրել ընթերցողին, այլ անունը, որը երգչուհին ու նրա ամուսինը ընտրել են դստեր համար՝ Սիմբա։
«Մենք երկար են մտածել անվան ընտրության հարցում։ Ուսումնասիրում էինք, կարդում, նայում կենդանակերպի նշանների, տարվա, բնավորության համադրությունը։ Ես հավատում եմ, որ դա ազդում է ճակատագրի վրա։ Չէինք ցանկանում անվանել տատիկի, նախատատի պատվին»,- «Hello» ամսագրի հետ զրույցում ասել է Նյուշան։
Հետեւորդների մեծ մասը բացասական է արձագանքել եւ կարծում է, որ տարեկիցները կծաղրեն նրան։ «Սիմբա Իգորեւնա՞։ Աղջկա համար դպրոցում ծանր կլինի», «Իսկապես Սիմբա՞, Լավ է՝ Չունգա-Չանգա չէ»,- զայրացել են օգտատերերը։
Լուսանկարները՝ Hellomagazine, Instagram/nyusha_nyusha