Երգչուհի Նյուշայի հարսանիքը Մալդիվյան կղզիներում
Երգչուհի Նյուշան իր միկրոբլոգում առաջին անգամ իր երկրպագուների և հետևորդների հետ կիսվել է իր հարսանիքի մասին մանրամասներով: Ինստագրամյան տեսագրությունների համաձայն՝ միջոցառումը տեղի է ունեցել Մալդիվյան կղզիներում: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Տեղեկություններն այն մասին, որ Նյուշան շուտով կդառնա Կազանի միջազգային սպորտի ֆեդերացիայի նախագահի կինը, համացանցում էին հայտնվել դեռևս հուլիս ամսին: Այն ժամանակ ապագա ամուսինները գերադասեցին չհրապարակել ամուսնության օրը և սահմանափակվել միայն մոտ ընկերների և բարեկամների ներկայությամբ:
Երգչուհին վերջերս ինստագրամյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ նա պարում էիր քրոջ հետ Մալդիվյան կղզիներում լողավազանի կողքին: Շուտով Նյուշայի էջում հայտնվեցին նաև լուսանկարներ հոր հետ:
Սակայն վերջերս երգչուհու քույրը վերադարձել է Մոսկվա, դա նշանակում է, որ ամուսինները որոշել են մնալ կղզիներում, որպեսզի այնտեղ անցկացնեն իրենց անմոռանալի մեղրամիսը: