Երգչուհի Նյուշան խանդը համարում է օգտակար
Երգչուհի Նյուշան կարծում է, որ խանդը լավ է և օգտակար: Նրա խոսքերով` հենց այդ զգացումն է տղամարդուն ստիպում միշտ զգոն լինել: Դրա համար էլ նա միշտ ստիպում է իր փեսացուին խանդել: Այս մասին գրում է «Actualnews.org»-ը:
Երգչուհին մշտապես շրջապատված է ուշադրությամբ: Այդ պատճառով էլ խանդի գործոնը մեծ նշանակություն ունի այն զույգերի համար, որտեղ կինը հայտնի աստղ է: Երկրպագուները կարծում են, որ երգչուհու հայտնիությունը կարող է որոշակի բարդություններ առաջացնել երգչուհու և նրա ընտրյալի` Իգոր Սիվովի հարաբերություններում: Սակայն ինքը երգչուհին կարծում է, որ խանդը լավ է, ավելին` այն օգտակար է: Նրա խոսքերով` տղամարդը, ով գտնվում է հայտնի կնոջ կողքին, ողջ կյանքը անցկացնում է խանդի և մտատանջությունների մեջ: Սակայն դա լավ է. նա միշտ «սթափ կլինի» և չի հանգստանա:
Դրա հետ մեկտեղ` Նյուշան չի թաքցնում, որ իր փեսացուն իր համար իդեալական տղամարդ է, և որ մինչև նրան հանդիպելը նա չի հանդիպել մի տղամարդու, ում մեջ կտեսներ հիանալի հոր և ամուսնու հատկանիշներ միաժամանակ: