«Pussycat dolls»-ի առաջին ելույթը 10 տարի անց. խումբն արդեն սկանդալի կենտրոնում է
Օրերս հայտնի է դարձել, որ կազմալուծումից տաս տարի անց ամենահայտնի խմբերից մեկը՝ «Pussycat dolls»-ը, բեմ կվերդառանա։ Այս մասին Instagram-յան իր էջում հայտնել էր խմբի մենակատար Նիկոլ Շերզինգերը։
«Այնքան հաճելի է վերադառնալ իմ աղջիկների հետ»,- նա մակագրել է հոլովակը, որում պարում է Կարմիտ Բաչարի, Էշլի Ռոբերտսի, Ջեսիկա Սաթի եւ Կիմբերլի Ուայաթի հետ։ Խումբը շրջագայության կմեկնի 2020թ․-ի գարնանը։ Ապրիլի 5-17-ն ընկած ժամանակահատվածում նրանք կլինեն ինը քաղաքում, այդ թվում Դուբլինում, Մանչեստերում եւ Լոնդոնում։
Վերամիավորումից հետո փոփ խումբը ելույթ է ունեցել տաղանդների «X-Factor» շոուի ընթացքում։ 5TV-ի հաղորդմամբ՝ էպիզոդի՝ եթեր հեռարձակումից հետո Pussycat Dolls-ին քննադատել են չափազանց անկեղծ զգեստների պատճառով։ Հանդիսատեսը շոուի կազմակերպիչներին արդեն իսկ 400 բողոք է գրել։
«Ո՞ւմ են փորձում այս մեծ կանայք խաբել իրենց կոստյումներով», «կիսամերկ կանանց այս շարժումներն անթույլատրելի են ընտանեկան շոում», «նախորդ գիշեր ձեր ելույթը ձախողված էր», «ներկայացումը պետք է առհավետ մահանար»,- գրել են դժգոհ օգտատերերը։
Pussycat Dolls-ը կազմալուծվել է 2010թ․-ին։ Պրոդյուսերները փորձում էին խումբը պահպանել կազմը թարմացնելու միջոցով, սակայն չեն կարողացել։ Խումբը պաշտոնապես կազմալուծվել է, երբ Նիկոլ Շերզինգերը սոլո կարիերա է սկսել։ Աղջիկների ելույթները պարբերաբար քննադատել են չափազանց սեքսուալ հագուստների պատճառով։
Աղբյուր՝ News.am