Սկանդալ վրացական սոցցանցերում. Մերկ զույգը Թբիլիսիի կենտրոնում
Վրացական սոցցանցերում սկանդալ է ծագել տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ Թբիլիսիի կենտրոնում երկու մերկ մարդիկ բառացիորեն թավալվում են գետնին։ Տեսանյութը նկարահանվել է Մարջանիշվիլի նոր կյանք առած փողոցում։ Թե ովքեր են հայտնվել կադրում, հայտնի չէ, սակայն հեղինակը պնդում է, որ դրանք ռուսներ են, հայտնում է Jnews.ge-ն։
Մեկնաբանություններում օգտատերերը հետաքրքրվում են, թե ուր են կորել ավանդական արժեքների պաշտպանները՝ Եվրոպային մեղադրելով սոդոմիզմի մեջ և վախենալով «վրացիությունը» կորցնելուց։ Ոմանք կոչ են անում փակել սահմանը «հավատակիցների» համար և իշխանություններին մեղադրում են ռուսներին չափազանց մեղմ վերաբերմունք ցուցաբերելու մեջ։ Թեև կան այնպիսիք, ովքեր, դատապարտելով զույգի պահվածքը, հորդորում են հապճեպ եզրակացություններ չանել։
Վրաստանի ՆԳՆ-ը վարչական վարույթ է սկսել «Մարջանիշվիլի» մետրոկայարանի մոտ տեսախցիկների առթիվ, որոնք ֆիքսել են երկու մերկ մարդկանց դեմքերը։ Գերատեսչությունից հայտնել են, որ նկարահանված տղամարդու և կնոջ ինքնությունն արդեն պարզվել է, երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են։
«Մարդկային արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող արարքի կատարման փաստով ընթացիկ վարչական վարույթի շրջանակներում երկու անձինք էլ նույնականացվել են ՆԳՆ-ի կողմից, երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են»,- ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 171-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հասարակական վայրերում մարդու արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող գործողություններ կատարելը, ինչը դրսևորվում է բացահայտ անհարգալից վերաբերմունքով և հասարակության մեջ ընդունված վարքագիծը հանգեցրել է անձի համար նվաստացուցիչ կամ վիրավորական միջավայրի ստեղծմանը (սեռական վարքագիծ, անպարկեշտաբար լրիվ կամ մասնակի մերկացում, հասարակական վայրերում ֆիզիոլոգիական կարիքների բավարարում: Իրավախախտներից յուրաքանչյուրին սպառնում է մինչև 200 լարի (մոտ 70 ԱՄՆ դոլար) տուգանք: