Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ միշտ լավ հարաբերություններ են եղել. Նուրսուլթան Նազարբաեւ
Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ միշտ լավ հարաբերություններ են եղել: Այս մասին Նուր-Սուլթանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Ինչպես հայտնում է Նազարբաեւի մամուլի ծառայությունը, նա նշել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման կարեւորությունը:
Փաշինյանն իր հերթին ընդգծել է Նազարբաեւի հատուկ ներդրումը միջպետական կապերի եւ ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը կխորանա:
«Կարծում եմ, որ հնարավորություն ունենք աշխատել տնտեսության ոլորտում: Կարեւորն այն է, որ մեր կառավարություններն ունեն հարաբերությունների զարգացման քաղաքական կամք, քանի որ մեր ժողովուրդները կապված են պատմական կապերով»,-ասել է Փաշինյանը: