Երգչուհի Հասմիկ Գրիգորյանն օպերային «Օսկարի» դափնեկիր է (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի հայ մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանն
արժանացել է մրցանակի Միջազգային օպերային մրցանակաբաշխության «Տարվա
երգչուհի» անվանակարգում: Նշենք, որ այս մրցանակաբաշխությունն օպերային
աշխարհի «Օսկարն է»: Այս մասին տեղեկացնում է classicalmusicnews.ru կայքը:
Երգչուհին այս մրցանակին արժանացել է «Սալոմեայի» դերը համանուն օպերայում կատարելու համար:
Հասմիկ Գրիգորյանը ծնվել է Վիլնյուսում, օպերային երգիչների ընտանիքում:
Հայրը հայտնի տենոր Գեղամ Գրիգորյանն է, իսկ մայրը՝ Իրենա Միլկևիչուտեն:
Մարիինյան թատրոնում սկսել է երգել 2012 թվականից: