Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ
Հունիսի 9-ին Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։
ԿԸՀ-ն հաստատել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման ժամանակացույցը, որտեղ նշված են անցկացման կարգը, գրանցումը, քվերաթերթիկների տպագրությունը, դիտորդների գրանցման կարգը և այլն։
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Ծովասար, Լոռու մարզի Ղուսալ, Աբովյան, Գետարգել, Շիրակի մարզի Անուշավան և Սպենդարյան համայնքներում նախատեսված է համայնքի ղեկավարի, իսկ Արագածոտնի Նոր Արթիկ, Սորիկ, Արարատի Դվին, Դիտակ, Լոռու մարզի Խնկոյան, Ղուրսալ, Շիրակի մարզի Հայակավան և Փանիկ համայնքներում՝ ավագանու անդամի ընտրություններ։
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են մայիսի 5-ից 10-ը։