Եվրախորհրդարանը Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունննի վերաբերյալ բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանը Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունննի վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն:
Աղբյուրը հայտնում է, որ մարտի 12-ին Ստրասբուրգում կայացած նիստին կողմ է քվեարկել 402 եվրապատգամավոր, դեմ՝ 163-ը, իսկ 89 էլ՝ ձեռնպահ: Բանաձևի տեքստը կազմվել է լիտվացի պատգամավոր Սանդրոյ Կալնիետեյի կողմից կազմված զեկույցի հիման վրա:
Համաձայն բանաձևի՝ Ռուսաստանը այլևս չի կարող համարվել Եվրամիության ստրատեգիական գործընկեր: Սրա պատճառը Մոսկվայի կողմից միջազգային իրավունքի և ժողովրդավարական սկզբունքների խախտումն է, մասնավորապես՝ «Ղրիմի օկուպացիան և մեկուսացումը», «Ուկրաինայի արևելյան հատվածում զինված հակամարտությունների» ուղղակի և անուղղակի մասնակցությունը, և այն, որ Ռուսաստանը շարունակում է խախտել Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը:
Սրա հիման վրա, Եվրախորհրդարանը գտնում է, որ «Եվրամիությունը չի կարող աստիճանաբար վերադառնալ գործի սովորական ընթացքին, քանի դեռ Ռուսաստանը լիովին չի իրականացնի Մինսկի համաձայնագիրը և չի վերականգնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:
Լրատվամիջոցը նաև հայտնել է, որ Եվրախորհրդարանը շարունակում է բաց մնալ հարաբերությունների ամրապնդման և երկխոսության համար: