ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հայաստանի դիվանագիտական կորպուսի անդամներին
ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան պաշտոնական էջում Դիվանագետի օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներին, որոնք ներկայացնում են Հայաստանի և հայ ազգի շահերը միջազգային ասպարեզում:
Հատուկ շնորհակալություն է ԱԳՆ-ն հայտնել առանձնակի ծանր պայմաններում` Հալեպում, Դամասկոսում, Բաղդադում ծառայողներին: