Հրդեհ է բռնկվել Արտաշատի շենքերից մեկի բնակարանում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 18 շենքի 1-ին հարկում բնակարան է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Այրվել է խոհանոցի կահույքը, վնասվել ջեռուցման կաթսան:
Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ապա մարել այն: