Հայաստանից Չինաստան արտահանումների հեռանկարները մեծ են, բայց մինչեւ վերջ չհասկացված. նախարար
Հայաստանից Չինաստան արտահանումների հեռանկարները բավական մեծ են հասկացված չեն մինչեւ վերջ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ Հայաստանից շատ փոքր քանակությամբ արտահանում կա՝ ոչ մեծ խմբաքանակներով գինու արտահանում Չինաստան:
«Հիմնական մեր խնդիրը նա է, որ առաջարկ պետք է ձեւավորել բավականաչափ մեծ քանակություններով, որպեսզի Չինաստան արտահանողը լինի հետաքրքրված էդ հարցում։ Ժամանակի հարց է, մեծ ծավալի հնարավորություններ կան այնտեղ։ Խոսքւմ ենք ներդրումների եւ ներդրողների մասին, որոնք հաճախ լինում են Հայստանում, գիտեք, որ չինական շատ մեծ «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նպատակ ունի ինտեգրել չինական շահեր, տնտեսական շահերին հարակից բոլոր տարածքներում եղած հնարավորությունները։ Մենք գտնվում են այդպիսի հետաքրքրության գոտում, դա է պատճառը, որ տարվա ընթացքում բազմաթիվ են այն չինական պատվիրակությունները, որոնք ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով այցելում են Հայաստան։ Այդ փոխադարձ այցելությունների արդյունքում նաեւ վստահ առաջանում են այն հարցերը, որոնք վերաբերում են հայաստանյան արտադրանքը դեպի Չինաստան արտահանելու հնարավորություններին։ Այսինքն, երբ որ խորանում են փոխադարձ տնտեսական կապերը դրանք նաեւ պետք է մեծացնում են արտահանման հնարավորությունները»,- նշեց նախարարը։