Սեփականատերից գույք առգրավելու գործընթացը չի առնչվի օտարերկրյա ներդրողներին. Նախարար
Սեփականատերից գույք առգրավելու գործընթացը չի առնչվի օտարերկրյա ներդրողներին, դա որեւէ ձեւով չի առնչվում նրանց: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին շրջանում ծավալվում են գործընթացներ, երբ սեփականատերերից գույք է առգրավվում կամ պետությանը նվիրատվություն է արվում, եւ այդ գործընթացը իչպես կանրդադառնա ներդրումային միջավայրի վրա։
«Օտարերկրյա ներդրողների համար կարեւոր է , որ պետական կարգավորումները լինեն պարզ եւ թափանցիկ, մրցակցային դաշտը հավասար, կոռուպցիայի որեւէ դրսեւորումներ չլինեն։ Այդ տեսանկյունից կարծում եմ, որ ձեր կողմից նշված երեւույթը այդ գործընթացին առնչվել կամ վնասել չի կարող»,- ասաց նախարարը, լավելելով, որ ներսում գործընթացներն օրենքի սահմաններում են եւ առնչվում են միայն այն դեպքերին, երբ որ հիմքում առկա են որոշակի իրավախախտումներ։
«Եթե չկան անցյալին վերաբերող նման իրավախախտումներ, ապա անհանգստանալու բան էլ չկա։ Ես կարծում եմ, որ այն գործարարները եւ ներդրողները, ովքեր գիտեն, որ իրենք չեն կարող այդպիսի հարցերի առնչվեն նաեւ մտահոգվելու բան չունեն», - հավելեց նախարարը։