Հայրիկյանը գիտի, թե որն է լինելու Հայաստանի նոր հիմնը
Հայաստանի հիմներգը փոխվելու է, և ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը գիտի, թե որն է լինելու Հայաստանը նոր օրհներգը, սակայն հիմա հրաժարվում է ասել այդ մասին։ Հայրիկյանը այս մասին խոսեց այսօրվա ասուլիսի ժամանակ։
Հայրիկյանն ասաց, որ իր գրած երկու տեքստերը թեկնածու են եղել նոր հիմներգի համար, սակայն ինքը դեմ է, որ դրանցից որևէ մեկը փոխարինի Միքայել Նալբանդյանի տարբերակին։ Սակայն, քաղաքական գործչի խոսքով, Նալբանդյանի տեքստը աղճատվել է։
Հայրիկյանը պնդում է, որ քառատողերում փոփոխություններ պետք է արվեն, մասնավորապես «ազատ, անկախ»-ի փոխարեն դնել «վերածնված» և այլն։ Այսպիսի փոփոխություններ Հայրիկյանն առաջարկում է անել նաև մյուս քառատողերում։
Նրա խոսքով` այս բառերը նենգափոխվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, սակայն դրանք կարելի է հիմա փոխել ու նորովի ձայնագրել օրհներգը։