Վերացվելու են սփյուռքահայերի՝ Հայաստանի կառավարմանը ներգրավելու օրենսդրական արգելքները․ ծրագիր
Կառավարության ծրագրի նախագծում նշված 4 հիմնական խնդիրներից մեկը մարդկային ներուժի զարգացումն է, որը լինելու է գործադիրի առաջիկա 5 տարվա աշխատանքի առանցքում։ Դրա համար խնդիրը բաժանված է ենթախնդիրների, որոնց թվում հիշատակվում է նաև սփյուռքահայության ակտիվ ներգրավումը։ Ենթախնդիրները հետևյալն են․
կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, կրթության միջազգայնացումը,
տնտեսության կառուցվածքային փոփոխությունների և երկարաժամկետ մրցունակության նպատակադրման համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով,
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը և նրանց սոցիալական ներառման ապահովումը,
առողջապահության ոլորտի արդիականացումը և բարելավումը, որակյալ առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովումը,
առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը,
սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացումը՝ հասցեականության բարձրացման միջոցով,
ժողովրդագրական կայունության և զարգացման ապահովումը, ծնելիությանը խթանումը,
սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում ներգրավելու օրենսդրական արգելքների վերացումը:
Կառավարության ծրագրի նախագիծը կարող եք բեռնել այստեղից։