Արմեն Գրիգորյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանին
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։
Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԽ լրատվական ծառայությունից:
Քննարկվել են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում ԱԺ մասնակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է ԱԽ գրասենյակի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությունը։ Ընդգծվել է բոլոր ուժային կառույցների աշխատանքների թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը։