Կարո Փայլանն ու Արամ Ա կաթողիկոսը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարությունից հայտնում են, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման քննարկումների առանցքը հայ-թուրքական հարաբերությունները, Ցեղասպանության հարցը, Սիսի կաթողիկոսարանի խնդիրը, Թուրքիայի հայության ներկայիս վիճակն ու արդի այլ խնդիրներն են եղել: Նշված հարցերով Կարո Փայլանը անհրաժեշտ տեղեկություններ է փոխանցել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ հայտնելով նաև իր տեսակետները:
Հանդիպումից հետո պատգամավորը Կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Տ. Պետրոս Վրդ. Մանուելյանի առաջնորդությամբ, այցելել է Մայրավանքի
շրջակայքում գտնվող Սրբոց Նահատակաց հուշարձան և իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1.5 միլիոն սրբացված նահատակների հիշատակին։